Իրանի իններորդ նախագահ է ընտրվել բարենորոգիչ Մասուդ Փեզեշքիանը՝ հայտնում է Irantoday-ը։ Նա հավաքել է ավելի քան 16,3 միլիոն ձայն, իսկ նրա մրցակից, պահպանողական Սաիդ Ջալիլին՝ 13,5 միլիոն ձայն։               
 

Արմեն Գևորգյանը միանում է հեղափոխականների՞ն

Արմեն Գևորգյանը միանում է հեղափոխականների՞ն
30.09.2008 | 00:00

«ՊԼԱՇՉԸ» ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ ԷՐ
Մյուռոնօրհնության արարողության ողջ ընթացքում հայոց աշխարհիկ իշխանության, հատկապես Սերժ Սարգսյանի կողքին կանգնած էր Փառեն սրբազանը` Մայր Աթոռի վարչակազմակերպչական գործերի կառավարիչը: Գլխի էլեգանտ շարժումով նա հրահանգում էր վերջինիս՝ կանգնել Սուրբ գրքի ընթերցանության, աղոթքների, «Սուրբ-սուրբի» պահին, ապա նույնքան էլեգանտ հորդորում նստել: Էջմիածինը, փաստորեն, ընտրել էր հավատացյալների վարքականոնի պահպանման ամենաօպտիմալ ուղին. երբ կանգնում էր Սերժ Սարգսյանը, մնացած բոլորը մեկ մարդու նման կանգնում էին... աղոթքի:
Առաջին շարքում նստած պաշտոնյաներից միայն Տիգրան Սարգսյանն ու Աղվան Հովսեփյանն էին տիկնանց հետ. Աղվան Գառնիկիչի կինը մեկ ու մեջ բզում էր ամուսնու թևից` նստել-կանգնելու հաշվով: Իսկ վարչապետի տիկինը միակն էր, որ գլխաշորով էր, ինչը նույնպես հայ եկեղեցու վարքականոն է` Աստվածաշնչյան պատվիրան: Ի դեպ, Ռուսաստանի թե՛ նախագահների, թե՛ վարչապետների կանայք երբեք առանց գլխաշորի եկեղեցի չեն մտնում. մեզ մոտ սա առաջին դեպքն է (Անկախության օրվա պատարագը ներառյալ):
Սրբալույս արարողության ողջ ընթացքում երկու օր շարունակ չդադարող անձրևը դադարել էր, և արարողության ավարտից քիչ անց կրկին սկսեց գալ: Պաշտոնյաների ու հյուրերի համար բոլոր աթոռներին դրված էին անձրևից պաշտպանվելու «պլաշչներ». ոչ ոք այն չէր հագել, բացի Արմեն Գևորգյանից. վերջինս պինդ-պինդ մտել էր «պլաշչի» մեջ ու համառորեն չէր ցանկանում «այնտեղից» դուրս գալ, չնայած որ մի կաթիլ անձրև չեկավ: Սակայն դա չէ կարևորը: Բանն այն է, որ այդ «պլաշչը» խիստ հեղափոխական էր: Այն նարնջագույն էր:
Կ. ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2983

Մեկնաբանություններ